Այսօր: Կիրակի, 18 Փետրվարի 2018թ.
Օրգովի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՐԳՈՎ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.12.33 ՕՐԳՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Արայիկ Սամվելի Մանուկյան ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 25-ին: Սովորել է ՀՀ Արագածոտնի մարզի Օրգով գյուղի  միջնակարգ դպրոցում 1985 թվականից  մինչև 1994թվականը:
Ծառայել է ՀՀ զինված ուժերում 1997թ-ից -1999թ-ը : Արայիկ Սամվելի Մանուկյանն ընտրվել է Օրգով համայնքի ղեկավար 2012թ-ի Սեպտեմբերի 23-ին, վերընտրվել 2016թ-ի Սեպտեմբերի 18ին:
2013թ-ի դեկտեմբերի 12-ին կուսակցական հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության համար ստացել է ՀՀ նախագահի կողմից  շնորհակալագիր:
Արայիկ Մանուկյանը ամուսնացած է ունի երկու որդի, կուսակցական պատկանելությունը՝  ՀՀԿ:

15.12.31 ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ
Հարգելի բարեկամներ Ջերմորեն ողջունում եմ Ձեզ Օրգով համայնքապետարանի պաշտոնական կայքում: Մեր համայնքն այն եզակի բնակատեղիներից է, որն իր աշխարհագրական դիրքով, բնակլիմայական պայմաններով յուրաքանչյուրիս հպարտությունն է: Հավատարիմ մնալով իմ սկզբունքներին` ցանկանում եմ համայնքապետարանի աշխատանքները կազմակերպել բաց և թափանցիկ, յուրաքանչյուր քաղաքացու իրազեկել համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ընդունված որոշումներին: Հավաստիացնում եմ, որ հնարավորության սահմաններում անում եմ ամեն ինչ գյուղը էլ ավելի զարգացնելու և բարեկարգելու համար: Ճիշտ է` ցանկություններն ավելի մեծ են քան հնարավորությունները, բայց համոզված եմ, որ ուս ուսի տված, միասին կհաղթահարենք մեր առջև ծառացած բոլոր խնդիրները: Հարգանքներով ... Մանրամասն
16.12.27 ՕՐԳՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ
Օրգով , գյուղ  ՀՀ   Արագածոտնի մարզում ,  Արագած  լեռան հարավ-արևելյան փեշերին,  Ամբերդի  գետահովտում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 11 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1630 մ։ Գյուղը հիմնադրվել է  1831  թվականին։ Նախկին անվանումներն են՝  Երկիով ,  Երկյով ,  Էրգյով ,  Էրգով ,  Որկովի:  Գյուղի արևմտյան մասում պահպանվել են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի  կիկլոպյան ամրոցի  և բնակավայրի մնացորդներ։ Կլիման չափավոր ցամաքային է։  Ձմեռները  ցուրտ են, հաստատուն ձնածածկույթով։  Ամառները  շոգ են։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 23-25-ի սահմաններում, ... Մանրամասն
19.01.18 Աչքի շարժական հիվանդանոցը կժամանի Արագածոտնի մարզ
,,Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը,, (ՀԱՆ ԲՀ), ,,Շաքարային դիաբետի համաշխարհային հիմնադրամ,, և ՀՀ Առողջապահության նախարարությունը՝ Արագածոտնի մարզպետարանի աջակցությամբ, Արագածոտնի մարզում 2018 թվականի փետրվարի 1-ից իրականացնելու են “Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից” սկրինինգային ծրագիրը: Այն ուղղված է լինելու շաքարային դիաբետով հիվանդների շրջանում կուրության բերող ակնային հիվանդությունների բացահայտմանը և բուժմանը՝ այդպիսով կանխարգելելով կուրության առաջացումը: Ծրագրի իրականացման ընթացքում մարզի առողջության պահպանման առաջնային օղակներում կարճ ժամանակահատվածով (3-4 շաբաթ) տեղադրվելու են ակնահատակը նկարող հատուկ սարքեր՝ նպատակ ... Մանրամասն
05.10.16 ՕՐԳՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Սիրելի՛ ուսուցիչներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։ Ավանդույթի վերածված այս տոնը վկայությունն է հայ ժողովրդի կողմից դպրոցի և ուսուցչի հանդեպ ունեցած վերաբերմունքի: Այսօր, մեծարանքի, ընդգծված պատկառանքի ու հոգատար վերաբերմունքի արժանի լինելով, կարևորվում է ձեր դերն ու նշանակությունը` ինչպես յուրաքանչյուր աշակերտի մեջ անհատականության ձևավորման, այնպես էլ՝ նոր սերունդ դաստիարակելու գործում: Սիրելի՛ ուսուցիչներ Ընդունեք իմ շնորհավորանքի և երախտիքի ջերմ խոսքն ու խոնարհումը ձեզ՝ այս հրաշալի տոնի առթիով: Դուք, ինչպես միշտ, անմնացորդ նվիրումով եք կատարում ձեր աշխատանքը և արժանանում պաշտամունքի հասնող հարգանքի: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն ... Մանրամասն
1


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
.

077217919

orgovihamaynq@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՕՐԳՈՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner